Բաժիններ՝

Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչության փորձ կատարած անձը բերման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է ամերիկյան լրատվամիջոցները, ահաբեկչության փորձը կատարվել է Մանհեթենի ամենաﬔծ ավտոբուսային կայարանոմ:

27-ամյա Աքայեդ Ուլլահը պայթեցրել է իր մարմնին ամրացված ինքնաշեն պայթուցիկը և վիրավորվել: Պաշտոնական տվյալներով՝ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ևս երեք հոգի:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն դեպքի առնչությամբ նշել է. «Ահաբեկիչները չեն հաղթի: Մենք նյույորքցիներ ենք»:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեպքի մասին արդեն իսկ զեկուցել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս