Բաժիններ՝

Պերուի հավաքականի ավագը 1 տարով որակազրկվել է կոկային օգտագործելու պատճառով և բաց կթողնի ԱԱ-2018-ը

Խոսե Պաոլո Գերերայի տխուր պատմությունը:

Գերեան որակազրկվել է կոկային օգտագործելու համար: Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, որակազրկման սկիզբը հաշվարկվում է 2017թ. նոյեմբերի 3-ից: 33-ամյա հարձակվողը բաց կթողնի ԱԱ-2018-ը, որին Պերուի հավաքականը պետք է մասնակցի պատմության մեջ առաջին անգամ:

Վիճակահանության արդյունքում Պերուի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլում կխաղա Ֆրանսիայի, Դանիայի և Ավստրալիայի հավաքականների հետ:

Գերերան, ով 2004-2006թթ. հանդես է եկել «Բավարիայի» կազմում, հանդիսանում է Պերուի հավաքականի լավագույն ռմբարկուն պատմության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս