Բաժիններ՝

Գիգզը հաղորդել է Ուելսի հավաքականը գլխավորելու պատրաստակամության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» սան, պատմության մեջ Ուելսի ազգային թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռայան Գիգզը, պաշտոնապես հայտարարել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու հետաքրքրության մասին:

«Ես խաղացել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և հանդես եմ եկել Ուելսի հավաքականի կազմում, դրա համար էլ, բնականաբար, դրանք այն երկու տեղերն են, որտեղ ես կցանկանայի աշխատել: Ես դեռ չեմ կապվել Ուելսի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, բայց, այո, ինձ հետաքրքիր է»,- Գիգզի մեկնաբանություններն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուելսի հավաքականում աշխատելու ցանկություն են հայտնել Թոնի Պյուլիսը, Քրեյգ Բելամին և Թիերի Անրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս