Բաժիններ՝

Արտակարգ դեպք «Զվարթնոց»-նում. վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. 46–ամյա լոնդոնցին մարմնական վնասվածքներ է ստացել. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

Ժամը 05:10-ի սահմաներում նշված օդանավակայանի անտվագության ծառայությունից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին տեղեկացրել են, որ Երևան-Վարշավա թիվ 728 չվերթի ինքնաթիռի ուղևորների ստուգման գոտում մի քաղաքացի անկարգություններ է կատարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության քաղաքացի, Լոնդոն քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ իրավաբան, 46-ամյա Առաշ Նասուրինը օդանավակայանի ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռների զննման կետում գտնվելով ոչ սթափ /խմած/ վիճակում հրաժարվել է կատարել զննումը կատարող աշխատակցի օրինական պահանջները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տևել է մոտ 10-15 րոպե, որը զուգորդվել է նաև միմյանց քաշքշելով, որի ժամանակ էլ Ա. Նասուրինը անգլերեն լեզվով հայհոյանքներ է տվել նշված չվերթի ներկայացուցիչ, Երևանի բնակիչ, 27-ամյա Ռաֆայել Շահնազարյանի հասցեին: Քաշքշոցի ընթացքում Ա. Նասուրինը ստացել է ձախ հոնքի վնասվածք:

Արդեն առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում, այս անգամ Ոստիկանություն է դիմել Ա. Նասուրինը և հայտնել, որ թիվ 728 չվերթի ինքնաթիռով մեկնելու ժամանակ ուղևորների և ձեռքի ուղեբեռների զննման գոտում մի քաղաքացի իրենից պահանջել է, որ ինքը կրկնակի զննություն ացնի և այդ հարցի շուրջ սկսել է իր հետ վիճել, որի ժամանակ էլ քաղաքացին ձեռքի հեռախոսով հարվածել է իր ձախ հոնքին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Շահնազարյանը աշխատում է «ՊՈԼԷՅՐ տուր» ՍՊԸ լեհական ավիաընկերության ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս