Հայաստանը՝ գործարար տուրիզմի 2017թ․ լավագույն ուղղություն

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը։

Հեղինակավոր միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացված է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։

Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում, Հայաստանը հաղթող է ճանաչվել  2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։

Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված են եղել Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։

Ավելի քան 20 տարի «Buying Business Travel» ամսագիրն անցկացնում է գործարար զբոսաշրջության ոլորտի դերակատարների մրցույթը։ Մրցանակը գործարար այցերի ոլորտի յուրատեսակ «Օսկարն» է։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս