Բաժիններ՝

Հույն պաշտոնյաները համարժեք պատասխան չտվեցին Էրդողանի պահանջներին. Հունական մամուլ

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանում արված անսպասելի հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերանայման մասին մեծ արձագանք է գտել հունական մամուլում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ մի շարք հունական թերթեր  քննադատել են Հունաստանի ղեկավարությանը Էրդողանի հայտարարություններին համարժեք պատասխան չտալու համար:

Մասնավորապես «Kathimerini» թերթը Էրդողանի և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի  հանդիպման մասին լուրը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Երկօրյա լարվածություն, թուրք ղեկավարը մի շարք պահանջներ առաջադրեց»: Թերթը գրել է, որ Էրդողանը հույն պաշտոնյաների հետ չափազանց պահանջկոտ էր մասնավորապես ռազմական հեղաշրջման փորձից հետո  Հունաստան փախած զինվորականների արտահանձման հարցում:

«Elefteros Tipos» թերթն այցը Հունաստանի համար որակել էր որպես «Պատմական ֆիասկո»: Ընդգծվել էր, որ հույն պաշտոնյաները անհրաժեշտ կերպով չէին պատրաստվել Էրդողանի այցին: Թերթի գնահատմամբ՝ Ցիպրասը Էրդողանի հետ հանդիպմանը «պաշտպանական» դիրք էր բռնել և դրանով փաստորեն Հունաստանի կառավարությունը երկու երկրների վիճելի հարցերում Թուրքիայի ձեռքին ուժեղ խաղաքարտ դրեց:

«Այս այցի ժամանակ, որի անհրաժեշտությունը չկար, Թուրքիայի նախագահը սեփական  բողոքները բարձաձայն արտահայտեց թե Լոզանի և թե Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության հարցերում: Իսկ Ցիպրասը բավարարվեց միայն Էրդողանին լսելով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս