![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Գրիգորյանը Պենանգ Օփենի առաջատարներից է
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/915499.jpg)
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները Մալայզիայում:
8-րդ տուրում Գրիգորյանը սև խաղաքարերով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նա ունի 7 միավոր և կիսում է առաջին ու երկրորդ տեղերը:
Պենանգ Օփենին մասնակցում են 134 շախմատիստ, այդ թվում 7 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: