Վերանշանակված պաշտոնյան 135 հազար դոլար է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կրկին նշանակված Վարդան Հասրաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Հասրաթյանի սեփականությունն են համարվում առանձնատունը, բնակարանը և «KIA OPTIMA 2.0» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձելու օրվա՝ հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, 110 հազար դրամ ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո:
Տարեսկզբից մինչ նշված օրն ընկած ժամանակահատվածում էլ Հասրաթյանի եկամուտների համար աղբյուր են ծառայել երկու տարբեր աշխատավարձերը, որոնց հանրագումարը կազմել է 2 միլիոն 600 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։