Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտվելի մնալ. «Fide open»
Շախմատի Հայաստան տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի նմալ Լոնդոնի մրցաշարում:
«London chess classic Fide Open»-ի 7-րդ տուրում Մելքումյանը բավականին դժվարին պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 8 հնարավորից հավաքելով 7 միավոր Հրանտը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ Գաբրիել Սարգսյանը, այս տուրում կրկին հաղթանակ տոնեց այս անգամ արդեն սև խաղաքարերով: Նա ունի 6,5 միավոր և 3-րդ տեղում է:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: