Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր՝ Ավանում գտնվող տունը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ամիսներ առաջ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր՝ Ավանում գտնվող տունը, որը տարիներ առաջ վաճառվել է եւ այլ սեփականատերեր ուներ:
Կիսավեր տունը պատգամավորը վերանորոգել է, դարձրել նորաոճ գրասենյակ, որն այսուհետ ծառայելու է որպես բարեգործական կազմակերպության օֆիս, որը, ի հիշատակ մոր, պատգամավորն անվանել է «Ամալյա Հարությունյան բարեգործական կազմակերպություն»։
Կազմակերպության բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին։ Մասնակցել են մի շարք պատգամավորներ՝ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ այլք: Մախմուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պողոսյանը հրավիրել է, ինքն էլ գնացել է, թե ինչ ճանապարհով է նա մայրական տունը հետ գնել, մանրամասներ չգիտի։
Իսկ կազմակերպության մասին ասաց․ «Առողջական խնդիրներ ունեցող երեխաներին է օգնելու, ավելին տեղյակ չեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։