Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվեց

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Կիևում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: Իր գրառման մեջ Լուցենկոն նշել է նաև, որ «ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, առաջիկայում նրա հետ կանցկացվեն քննչական գործողություններ, որից հետո խափանման միջոցի հարցը որոշելու համար կդիմենք դատարան»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հաղորդել էր Սաակաշվիլիի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն:

Задержали Михаила! Везут в СБУ на Аскольдов переулок!!!

Gepostet von David Sakvarelidze am Freitag, 8. Dezember 2017

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս