Բաժիններ՝

ԵՄ-ն 50 մլն եվրո է հատկացրել Կիևին «Արևելյան Ուկրաինայի զարգացման համար»

Եվրահանձնաժողովը եւ Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Կիեւին 50 մլն եվրո հատկացնելու մասին՝ Արեւելյան Ուկրաինայի այն տարածքների զարգացման համար, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո:

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի խորհրդի՝ նախարարների մակարդակով Բրյուսելում կայացած նիստի շրջանակներում:

Ինչպես պարզաբանել են ԵՀ-ի մամուլի ծառայությունում, այդ միջոցները «պետք է օգտագործվեն փոքր ու միջին բիզնեսի աջակցման, հաշտության ապահովման եւ կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքի զարգացման նախագծերի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս