Բաժիններ՝

Տասնյակ մարդիկ են տուժել Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցած բախումների ընթացքում

Շուրջ 40 մարդ է տուժել Հորդանան գետի Արեւմտյան ափին իսրայելական զինվորականների հետ պաղեստինցիների բախումների ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պաղեստինյան Կարմիր մահիկի ներկայացուցիչ Իրաբ ալ Ֆուքահը:

Ընդհարումներն սկսվել են մուսուլմանական ուրբաթօրյա աղոթքներից հետո՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումից տեղի բնակիչների դժգոհության ֆոնին: «Մենք արցունքաբեր գազից տուժած մոտավորապես 40 հոգու օգնություն ենք ցուցաբերել Նաբլուս քաղաքի շրջանում»,- ասել է ալ Ֆուքահը:

ԶԼՄ-ները նշում են նաեւ պաղեստինյան Քեբրոն եւ Կալկիլիա քաղաքների մերձակայքում տեղի ունեցած ընդհարումների մասին: Ոստիկանության հետ բողոքավորների բախումներ են տեղի ունեցել նաեւ Երուսաղեմի պատմական կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս