Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի հետ

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս