Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է Իսլանդիայի արտգործնախարարի հետ
Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները արձանագրեցին, որ երկու երկրնրի միջև հարաբերություների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին և անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
Արտգործնախարարները համակարծիք էին, որ նմանատիպ հանդիպումներն ու բարձաստիճան փոխայցելությունները կարող են նպաստել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություներով փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծումը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Նախարարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ այդ գործում արժևորելով գործարար համաժողովների կազմակերպումը: