Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, ճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ – Ալագյազ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: