Չորս անշարժ գույք և 20 միլիոն դրամ. կադաստրի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանի սեփականությունն է համարվում չորս անշարժ գույք՝ մեկ բնակարան եւ երեք հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ, իսկ տարեսկզբից մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում՝ հունվար–հուլիս ամիսներին, ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 865 հազար դրամ եւ գոյացել աշխատավարձից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: