«Սեքյուրիթի դրիմ»-ը 108 մլն-ով նվազեցրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերը գրում է. «Հայաստանում տեսախցիկների և արագաչափերի միջոցով երթևեկության կանոնների խախտումների արձանագրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը թեև հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա երրորդ եռամսյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 108 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Թերթը ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա հունվար- սեպտեմբերին պետական բյուջե վճարել է 707 մլն 959 հազար դրամ հարկ ու տուրք:
Նախորդ տարվա երրորդ եռամսյակում «Սեքյուրիթի դրիմ»-ը կատարել է 815 մլն 777 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ տարիներ առաջ այս ընկերությունը մեծ եկամուտով էր ապահովում: Չէ՞ որ արագաչափերի բիզնեսը համարվում է յուղոտ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: