Մովսես Հակոբյանը մոտ ժամանակներս կարող է ազատվել պաշտոնից. ով է փոխարինելու նրան. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով, մոտ ժամանակներս աշխատանքից կարող է ազատվել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որի գործունեությունը տարբեր պատճառներով չի բավարարում իշխանություններին:
«Մեծ հավանականությամբ Մովսես Հակոբյանին այդ պաշտոնում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը:
Ուշագրավ է, որ Մ. Հակոբյանն ու Լ. Մնացականյանը բավական լարված հարաբերություններ ունեն եւ, կարծես, հատուկ որոշել են ավելի վատթարացնել այդ հարաբերությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: