Բաժիններ՝

Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան է ստեղծվում

Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:

«Այսպես ոչ թե դատավորների թիվն ենք ավելացնում, այլ՝ բեռնաթափում ենք դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ այս նախագծով շատ լավ բան է արվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս