«Հայ-ռուսական հարաբերություններում վերանայումների կարիք չկա». Շիրակ Թորոսյան

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա`ձեռք բերված բոլոր համաձայնությունների, պայմանավորվածությունների և ռազմավարական գործընկերության շրջանակներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերություններում վերանայումների կարիք չկա անգամ վերջին շրջանում Հայաստանի դեմ ռուսական հեռուստաընկերությունների արշավից հետո:

Ըստ նրա՝ պետք է կարողանալ տարբերակել պետական տեսակետը՝ հասարակական և այլ շրջանակներում արտահայտվող տեսակետներից.

«Ի վերջո, մենք չենք կարող հասնել մի վիճակի, երբ ողջ Ռուսաստանը հայասեր է կամ երբ ողջ Հայաստանը ռուսասեր է: Այստեղ կարևորը պետական քաղաքականությունն է: Եթե ռուսական որևէ հեռուստաալիքով, որևէ վերլուծաբան հակահայկական տեսակետ է հնչեցնում, դա ամենևին կապ չունի պաշտոնական ռուսական տեսակետի հետ:

Հայաստանում էլ բազմիցս հակառուսական տեսակետներ և դիրքորոշումներ են հայտնվել, ընդհուպ մինչև հակառուսական նախագծեր և օրինագծեր են քննարկվում Հայաստանի խորհրդարանում, ինչը ռուսական խորհրդարանում չի եղել:

Կարդացեք նաև

Բայց սա չի նշանակում, որ պաշտոնական Հայաստանի տեսակետ է փոխվել, որ իշխող կուսակցությունը կամ իշխանությունը դիրքորոշում և վերաբերմունք է փոխել: Ամենևին»:

Անդրադառնալով երեկ երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպմանը՝ Շ.Թորոսյանը նշեց, որ էակական ակնկալիքներ սպասելն անիմաստ էր, բայց կարող են սկսել քայլեր մշակվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս