«Այս օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ». Արփինե Հովհաննիսյանը՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի մասին
«Մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր»,- Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ. «Չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր ու ջրբաժաններ է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ: Չեմ կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքարի խնդիրները»: