Բաժիններ՝

«Ձեր հարցադրումն ավելի շատ քաղաքական հարթության մեջ է, և ոչ՝ իրավական». Արփինե Հովհաննիսյանը՝ Արտակ Զեյնալյանին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ Քրեական դատավարության օրենսգիրքը չունի որևէ կանոնակարգում, որը հնարավորություն է ընձեռում տուժողին՝ փաստարկված առարկել այն դեպքերի համար, երբ ամբաստանյալն ընդունում է իր մեղքը, և պետք է իրականացվի արագացված դատաքննություն: Տուժողն այսօրվա կարգավորմանբ չի կարող ներկայացնել այդպիսի առարկություն»:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունով՝ իրենք հնարավորություն են տալու տուժողին՝ առարկություն ներկայացնել արգացված դատաքննության վերաբերյալ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց Ա. Հովհաննիսյանին. «Այն դեպքերում, երբ չկա տուժող, ասենք, ընտրական վեճերով, այդ դեպքերում հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկը դիմի և պահանջի, որ արագացված դատաքննություն չիրականացվի»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Անկեղծ ասած, ձեր հարցադրումը կքննարկեինք, եթե մեր սեղաններին բաժանված լիներ վարչական դատավարության մասին որևէ փաստաթուղթ, այսինքն՝ այնպիսի իրավիճակ, որին այս նախագծի կարգավորումները կարող էին վերաբերել: Քրեական դատավարության պայմաններում, երբ չկա տուժող, տալ նման իրավասություն որևէ մեկին, ես նման իրավունք ինձ չէի վերապահի, դրա նպատակահարմարության հարցն էլ երկար կքննարկեի:

Ձեր հարցադրումն ավելի շատ քաղաքական հարթության մեջ է, և ոչ՝ իրավական: Ես կիսում եմ ձեր հարցադրման մեջ հնչած քաղաքական գնահատականն ընտրությունների դերակատարության մասին և ընտրակեղծարարության վատ երևույթ լինելու մասին, բայց ոչ՝ գործիքակազմի մասով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս