Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլև ՀՀԿ-ական ազգականներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլեւ ՀՀԿ-ական ազգականներից:
Ինչպես պնդում են թերթի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաեւ իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը եւ նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իշխանական շրջանակներում բարձր դիրքերի հասել են հենց Աղաբաբյանի շնորհիվ:
«Ինչու եք հետաքրքրվում մարդկանց անձնականով: Դա անձնական հարց է: Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է»- թերթի հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարել է Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանեց 60 մլն դրամով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: