Պորոշենկոն Սահակաշվիլիի կողմնակիցներին «արյան ծարավի հոպ-ընկերախումբ» է որակել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներին որակել է Մոսկվայից ֆինանսավորվող՝ «արյան ծարավի հոպ-ընկերախումբ»։
«Կարծում էի՝ ինձ դժվար է զարմացնել: Բայց այն, ինչ երեկ տեսավ ամբողջ երկիրը, շշմեցրեց եւ ցնցեց»,- ասել է նախագահը՝ դեկտեմբերի 6-ին Լվովի մարզի զորավարժարանում ելույթ ունենալով զինվորականների առջեւ: «Մենք հակահարված ենք տալիս Մոսկվայից ֆինանսավորվող հոպ-ընկերախմբին, եւ ես դրանում զգում եմ աջակցությունը հասարակության կողմից,- շարունակել է Պորոշենկոն:
Նախագահը եւ կառավարությունը հարգում են խաղաղ բողոքի՝ քաղաքացիների իրավունքը, ի տարբերություն այն կազմակերպիչների, ովքեր ծարավի են արյան, ովքեր հրահրում էին ուժայիններին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: