Բաժիններ՝

Կրեմլում կոչ են արել բացառել հույզերը և լրջորեն վերլուծել ՄՕԿ-ի որոշումները

Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։

«Անհրաժեշտ է բացառել հույզերը եւ ամենայն լրջությամբ վերլուծել այն որոշումները, որոնք ՄՕԿ-ն ընդունել է մեր երկրի նկատմամբ, նախքան դրա վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ անելը»,- լրագրողներին ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է. «Ամեն դեպքում մենք պետք է պատասխանենք մի շարք հարցերի, դրա համար կպահանջվեն շփումներ ՄՕԿ-ի հետ, այժմ անհրաժեշտ է որոշել, թե ով եւ ինչպես կվարի այդ շփումները»:

Պեսկովը նաեւ նշել է, որ ներկայում հարկավոր է կենտրոնանալ ռուսաստանցի մարզիկների պաշտպանության, այլ ոչ թե ռուսաստանցի պաշտոնյաներին, այդ թվում՝ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին պատժելու թեմայի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս