Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել ԿԺԴՀ-ի սահմանից ոչ հեռու ընկած զորավարժարանին

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեն:

«Մի քանի B-1B Lancer-ներ F-22 Raptor կործանիչների ուղեկցությամբ կատարել են մանյովրներ ուսումնական ռմբանետմամբ՝ ցուցադրելով հյուսիսկորեական հրթիռային եւ միջուկային սադրանքներին խիստ պատասխան տալու դաշնակիցների ունակությունն ու վճռականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Երկրի հյուսիս – արեւելքի Կանվոնդոյի նահանգի զորավարժարանում տեղակայված թիրախները հաջողությամբ խոցվել են, նշել է շտաբների պետերի կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով՝ վարժանքներին նաեւ մասնակցել են Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15Ks եւ KF-16s ինքնաթիռներ: Ռմբակոծությունը Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Vigilant ACE 18 համատեղ ընդգրկուն զորավարժությունների բաղկացուցիչ մասն է: Կոմիտեն նշում է, որ այս վարժանքներում պատմության մեջ առաջին անգամ ներգրավել են հինգերորդ սերնդի կործանիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս