Բաժիններ՝

Ստոկհոլմում մեկնարկած Նոբելյան հանդիսությունների շաբաթը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը

Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին, դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Շվեդիայի մայրաքաղաքում: Պարգեւները հանձնվելու են դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում: Ընդամենն այս տարի այն կստանան 11 մարդ եւ մեկ կազմակերպություն։

Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, հանձնվում է Օսլոյում: Այս անգամ այն բաժին է հասել Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին: Այս տարվա ամենատարեց դափնեկիրը դարձել է 85-ամյա ամերիկացի ֆիզիկոս Ռայներ Վայսը, ամենաերիտասարդը՝ 63-ամյա բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն: Նոբելյան դափնեկիրներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկել մինչեւ 14 մարդ: Հանդիսությունների մեղավորների ամուսինների ուղեւորության եւ Ստոկհոլմում ապրելու բոլոր ծախսերը հոգում է Նոբելյան հիմնադրամը:

Պատվավոր հյուրերն ապրում են քաղաքի կենտրոնում գտնվող թագավորական պալատի դիմաց՝ աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկում՝ «Գրանդ հոթել»-ում, որտեղ նույնիսկ ֆիլմ է նկարահանվել, եւ որը դափնեկիրների հետ կապված բազմաթիվ պատմություններ է հիշում: 1901 թվականից ի վեր պարգեւն ընդհանուր առմամբ հանձնվել է 585 անգամ, այն ստացել են 892 մարդ եւ 24 կազմակերպություն:

Դափնեկիրներին, ինչպես միշտ հագեցած գրաֆիկ է սպասում՝ հարցազրույցներ, խորհրդաժողովներ, հանդիպումներ ուսանողների հետ, համերգներ եւ, իհարկե, պաշտոնական ճաշկերույթը՝ տոնական շաբաթվա բարձրակետը: Ընդամենը Ստոկհոլմում եւ Օսլոյում կազմակերպվող հանդիսությունների վրա Նոբելյան հիմնադրամի միջոցներից կծախսվի 15 մլն կրոն (մոտավորապես 1,8 մլն դոլար):

Վերջին տասը տարում հանդիսությունների շաբաթվա ընթացքում անցկացվող միջոցառումների թվաքանակն զգալիորեն ավելացել է: Դրանց շարքում տեղ են գտել, օրինակ, Նոբելյան համերգը եւ «Նոբելյան շաբաթվա երկխոսություն» սեմինարը: Դրանք ֆինանսավորվում են հովանավորների միջոցների հաշվին:

Եթե 2011 թվականին Նոբելյան մրցանակի գումարը կազմում էր 10 մլն կրոն (1,19 մլն դոլար), ապա 2012 թվականին այն նվազեց մինչեւ 8 մլն կրոն «անբարենպաստ տնտեսական իրադրության պատճառով»: Այս տարի պարգեւատրման գումարը աճել է մինչեւ 9 մլն կրոն (1,07 մլն դոլար). հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս