Ստամբուլում ԻՊ անդամներ են ձերբակալվել
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ դեկտեմբերի 5-ի գիշերը հատուկ գործողություն է իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վեց տարբեր հասցեներում իրականացված գործողությունների հետևանքով ձերբակալվել է 26 մարդ, ովքեր ԻՊ անունից գործողություններ են իրականացրել պատերազմական գոտիներում և մտադիր են եղել շարունակել այդ գործողությունները Ստամբուլում:
Իրավական գործընթաց է սկսվել ձերբակալվածներին երկրից արտաքսելու նպատակով: