Բաժիններ՝

Մահացել է ֆրանսիացի ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը

74 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երգչի կնոջը:

«Ջոնի Հոլիդեյը հեռացավ: Ես գրում եմ այս բառերը՝ չհավատալով դրանց, բայց եւ այնպես դա ճիշտ է: Իմ տղամարդն այլեւս չկա, նա այս գիշեր մեզ լքեց այնպես, ինչպես որ ապրեց իր կյանքը՝ արիությամբ ու արժանապատվությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երգչի մահվան պատճառը, ինչպես նշվում է, թոքերի քաղցկեղն էր:

Ջոնի Հոլիդեյը (իսկական անունն է՝ Ժան Ֆիլիպ Լեո Սմեթ) ծնվել է 1943 թվականին Փարիզում: Իր կարիերայի ընթացքում նա կատարել է ավելի քան 400 շրջագայություն, որոնք 15 միլիոնից ավելի հանդիսականների են հավաքել: Մինչեւ 2005 թվականը վաճառվել էր նրա շուրջ 80 մլն սկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմներ դարձել են պլատինե: Նա նաեւ շատ երգեր է գրել շանսոնի ոճով, ինչպես նաեւ ֆիլմերի երաժշտություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս