21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել դեռահաս տղային. նրա վիճակը ծայրահղ ծանր է
Երեկ Երևանին Արամ Խաչատրյան փողոցում վրաերթի ենթարկված դեռահաս տղայի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 35 MD 825 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը (1996 թ. ծնված Հ. Վ.) վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածը հոսպիտալացվել է Արաբկիր ԲԿ, այնուհետև՝ Սբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի հետ ժամանած հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին. բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: