Պատգամավորներին այս տարի ևս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրներին այս տարի եւս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նստաշրջանից բացի՝ պատգամավորներին եւս մեկ փորձություն է սպասվում:
Թերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 19-ին եւս մեկ արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր ընդգրկված կլինեն: Չնայած օրակարգում այնպիսի հարցեր ընդգրկված չեն, որոնք կարող են երկարացնել նիստի ընթացքը, սակայն կրկին արտահերթ նիստի միտքը, բնականաբար, պատգամավորների սրտով չէ:
Հավելենք, որ արտահերթ նիստի օրակարգում մոտ 14 հարց է ընդգրկված, որոնց թվում են նաեւ «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը: Չի բացառվում, որ ընթացքում կառավարությունը այլ նախագծեր եւս հրատապ համարի եւ մինչեւ դեկտեմբերի 25-ը արտահերթ նիստեր գումարելու նախաձեռնությամբ հանդես գա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: