Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքին գրանցեց «London Chess Classic»-ում
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հերթական անդամ կիսեց miավորը Լոնդոնի մրցաշարում:
«London Chess Classic»-ի 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերը համաձայնեցին կիսել միավորը:
Արոնյանն ունի 2 միավոր:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):