Երևանի Արամ Խաչատրյան փողոցում դեռահաս տղայի են վրաերթի ենթարկել
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դեռահաս տղայի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի 35 MD 825 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Վ.) վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Ա. Ա-ին: Տուժածը հոսպիտալացվել է Արաբկիր ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: