NASA-ի մասնագետները նոր անիվներ են մշակել մարսագնացների համար
NASA-ի՝ Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Ջոն Գլենի անվան հետազոտական կենտրոնի մասնագետները նոր կառուցվածքի անիվներ են մշակել մարսագնացների համար: Ինչպես դեկտեմբերի 4-ին հայտնել է NBC հեռուստաընկերությունը, անիվը պատրաստված է գերճկուն մանրաբջիջ ցանցից, որն ստեղծվել է նիկելատիտանային համահալվածքից:
Մարսի մակերեւույթին անհարթության վրա հայտնվելիս այդպիսի անիվը կարող է դեֆորմացվել, իսկ այնուհետեւ ընդունել սկզբնական ձեւը։ Նոր կառուցվածքի անիվները կարող են օգտագործվել այն մարսագնացը ստեղծելիս, որը նախատեսված է Mars Sample Return Mission-ի («Գիտարշավ՝ Մարսի գրունտի նմուշով Երկիր վերադարձով») համար, որը կարող է տեղի ունենալ 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: