Բաժիններ՝

Արգենտինայի պաշտպանության նախարարն առաջին անգամ փաստել է San Juan սուզանավի անձնակազմի զոհվելը

Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը երկրի իշխանությունների ներկայացուցիչներից առաջինն է հրապարակավ հայտարարել, որ նոյեմբերի 15-ին կորած San Juan սուզանավի անձնակազմի բոլոր 44 անդամները զոհվել են:

Համապատասխան հայտարարությունը նա դեկտեմբերի 4-ին արել է Todo Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Լրագրողուհու այն հարցին, թե կարելի է արդյոք սուզանավի բոլոր նավաստիներին զոհված համարել, ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Միանգամայն ստույգ»: Նա նաեւ պարզաբանել է, որ փրկարարական գործողությունը դադարեցնելու եւ սուզանավի որոնման վրա կենտրոնանալու ավելի վաղ ընդունված որոշումը պայմանավորված է նրանով, որ «էքստրեմալ պայմանները եւ սուզանավի անհետացման պահից անցած ժամանակը գոյատեւման ոչ մի շանս չեն թողնում»:

Ագուադը նաեւ հիշեցրել է միջազգային նորմերի գոյության մասին, որոնք ժամանակի լիմիտ են սահմանում, որից հետո անհրաժեշտ է անցնել գործողության հաջորդ փուլին՝ որոնողականին: Ավելի վաղ Todo noticias հեռուստաալիքը հայտնել է, որ San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից: San Juan դիզել-էլեկտրական սուզանավը, որում Ուշուայա քաղաքից դուրս գալու պահին եղել է անձնակազմի 44 անդամ, դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին: Սուզանավի որոնումն սկսվել է նոյեմբերի 16-ի երեկոյան: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են անձնակազմին փրկելու գործողությունը դադարեցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս