Լևոն Արոնյանը կիսեց միավորը Կարյակինի հետ. «London Chess Classic»
Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց «London chess Classic»-ում:
Լոնդոնում ընթացող հեղինակավոր այս մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 33-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիաները ևս ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):