Նյու Դելիի իշխանություններին 48 ժամ են տվել ծխամշուշի դեմ պայքարի պլան ներկայացնելու համար
Հնդկաստանի Ազգային կանաչ տրիբունալը քննադատել է Նյու Դելիի կառավարությանը՝ մայրաքաղաքի տարածաշրջանում օդի սատիկ աղտոտվածության դեմ պայքարի գործողությունների պլանի բացակայության համար՝ կարգադրելով երկու օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան փաստաթուղթը: Այդ մասին գրել է Hindustan Times թերթը:
Ագային կանաչ տրիբունալը Հնդկաստանի դատական մարմին է, որը հիմնվել է 2010 թվականին: Այն ստեղծվել է շրջակա միջավայրի աղտոտումն արգելելու նպատակով, աղտոտում, որն ուղեկցում է երկրի՝ վերջին տասնամյակների տնտեսական վերելքին: Այդ ժամանակամիջոցում Ազգային կանաչ տրիբունալը քննել է տասնյակ հազարավոր հայցեր՝ կապված օդային տարածություն թունավոր նյութերի արտանետումների, հողի աղտոտման, ամբարտակների կառուցման եւ երկրաբանական մշակումների հետ:
Ինչպես հայտնել է հրատարակությունը, դեկտեմբերի 4-ին կայացած դատական նիստում Նյու Դելիի կառավարության պաշտոնյաները դատարանից ավելի շատ ժամանակ են խնդրել օդի աղտոտվածության դեմ պայքերի պլան մշակելու համար: Ի պատասխան նրանց կարգադրվել է փաստաթուղթը ներկայացնել 48 ժամում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: