Բաժիններ՝

Մոուրինյուն մեկ պատճառ ունի Լինգարդին գերադասելու Մխիթարյանից. MEN

Manchester Evening News-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկ պատճառ ունի Ջեյսի Լինգարդին գերադասելու Հենրիխ Մխիթարյանից: Այս մասին գրում է armsport.am-ը:

Պորտուգալացի մասնագետը զգում է, որ անգլիացին ավելի է համապատասխանում 3-5-2 սխեմային, որն օգտագործել է վերջին շաբաթներին: «Արսենալի» հետ խաղից հետո նա հետևյալն է ասել.

«Լինգարդը լավ է խաղացել: Նա արեց այն, ինչ իրենից պահանջվում էր պաշտպանությունում, ինչպես նաև գրոհների եզրափակիչ փուլում:

Նախամրցաշրջանային հավաքներին փորձում էինք 3 պաշտպաններով խաղալու սխեման: Երբ հանդես ես գալիս երկու հարձակվողներով, քեզ պետք է, որպեսզի կիսապաշտպանները մասնակցեն գրոհների եզրափակմանը, և Լինգարդը դա արեց մեզ համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս