Արտակարգ դեպք Երևանում. հնաոճ իրեր գնողը պնդում է, որ իրենից խարդախությամբ հափշտակել են 370 հազար դոլար. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Բ.-ի դիմումի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Տիգրան Ղ.-ի միջնորդությամբ, Երևանի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բ.-ն 400 հազար ԱՄՆ դոլարով իրեն խաբեությամբ վաճառել է ավելի քան 50 հնաոճ իրեր:
Հետագայում Ռաֆիկ Բ.-ն պարզել է, որ այդ իրերի իրական արժեքը 30 հազար ԱՄՆ դոլար է:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տիգրան Ղ.-ն և Տիգրան Բ.-ն «Վերնիսաժում» զբաղվում են հնաոճ իրերի առք ու վաճառքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։