Բաժիններ՝

Ուկրաինայում հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրերով երկու թուրք ուղեւորի

Ուկրաինացի սահմանապահները Օդեսայի օդանավակայանում Թուրքիայի երկու քաղաքացու մոտ հայտնաբերել են գերմանական կեղծ անձնագրեր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրանց արգելված է մուտք գործել երկրի տարածք:

«Երեկ օդանավակայանի անցման կետում Ստամբուլ-Օդեսա չվերթի ուղեւորներին գրանցելու ժամանակ Օդեսայի սահմանապահները հայտնաբերել են կեղծ անձնագրերով երկու թուրք ուղեւորի»,- հաղորդում են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ օտարերկրացիները, օգտագործելով Թուրքիայում 5000 դոլարով ձեռք բերած վիզաները, մտադիր էին անօրինական ճանապարհով Ուկրաինայից հասնել Բեռլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս