Մաֆիան նշանակել է 900.000 դոլար Քոնոր ՄաքԳրեգորի գլխի համար
Մարտիկին մեծ վտանգ է սպառնում: Քոնոր ՄաքԳրեգորը կոնֆլիկտի մեջ է մտել իռլանդական քրեական միավորում Կինենա Կարտելի հետ: ММА-ի մարտիկը բարում ծեծել է հանցավոր կազմակերպության ներկայացուցիչներից մեկին՝ Ռայան Բերնին:
Ըստ Daily Mail-ի տեղեկության՝ ՄաքԳրեգորը պաշտպանել է իր մոտ ընկերոջը, ում սպառնացել է Բերնը: Ծեծկռտուքին մասնակցել է նաև 50-ամյա Գրեմ Ուիլանը, ով նույնպես Կարտելի անդամ է:
UFC-ի նախկին մարտիկ Բրենդան Շաուբը պատմել է, որ Քոնորի գլխի համար Կինենա Կարտելի կողմից նշանակվել է գին՝ 900.000 դոլարի չափով: Կամ մարտիկը կվճարի այդ գումարը, կամ կսպանվի:
Քրեական փորձագետ Փոլ Ուիլյամսը խորհուրդ է տվել ՄաքԳրեգորին հեռանալ Իռլանդիայից մոտակա 48 ժամերի ընթացքում:
Մաֆիայի հետ կոնֆլիկտի մասին հարցին Քոնորը պատասխանել է. «Թող գան և փորձեն վերցնել ինձ»:
Քոնոր ՄաքԳրեգորը ելույթ չի ունենում այն ժամանակից, ինչ օգոստոսին պարտվեց Ֆլոյդ Մեյվեյզերին: Այդ մարտի համար, ըստ պաշտոնական տվյալների, իռլանդացին աշխատել է 30 մլն դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը