Դատավորները դժգոհում են սոցիալական ծանր պայմաններից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դատավորները համարվում են ամենապահովված խավը: Բայց արի ու տես, որ նրանք եւս դժգոհում են սոցիալական ծանր պայմաններից:
«Ժողովուրդ» օրարթերը օրերս արձանագրեց, թե ինչպես է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը մի քննարկման ժամանակ ներկայացնում դատավորների սրտաճմլիկ վիճակը: «Լինելով պետական ծառայող, պետական աշխատող, դատավորը չունի բժշկական ապահովագրություն, որեւէ սոցիալական փաթեթի ծրագրից դատավորը չի օգտվում: Բացի այդ՝ վերջին տարիներին իջեցվել են դատավորի թե՛ աշխատավարձը, թե՛ հավելավճարները՝ դատական համակարգում աշխատելու տեւողության հետ կապված, իջեցվել է համարյա երկու անգամ թոշակի չափը: Համաձայն գործող օրենսդրության՝ եթե դատավորը 65-ը լրանալուց հետո որեւէ տեղ փորձում է աշխատել, կլինի դա թե՛ պետական մարմնում, թե՛ մասնավոր, ապա պետությունը թոշակ չի վճարում»,- դժգոհել է Անատոլի Մաթեւոսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։