Վախթանգ Միրումյանի կինն իր ունեցվածքով պաշտոնյա ամուսնուց «առաջ» է ընկնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը:

Միրումյանի հայտարարագիրը բավական համեստ է. 2016 թ. վերջին ունեցել է 6 միլիոն 500 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 12 միլիոն 739 հազար դրամ, որից 9 միլիոն 901 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 837 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտ:

Ի տարբերություն պաշտոնյա ամուսնու, կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, ավելի հարուստ է ներկայանում: Նա հայտարարագրել է 25 միլիոն 200 հազար դրամ եւ 60 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Նախորդ տարի էլ ունեցել է 31 միլիոն 656 հազար դրամ եկամուտ, որի մեծ մասը՝ 26 միլիոն 420 հազար դրամը, շահաբաժին է, 3 միլիոն 189 հազար դրամը աշխատավարձ, 1 միլիոն 55 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս, իսկ 990 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս