Բաժիններ՝

Շուշան Դոյդոյանը անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շուշան Դոյդոյանը:

«Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշպանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։ Քաղաքացիական հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու եւ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»,- գրել է Դոյդոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս