Պորոշենկոն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու շուրջը հանրաքվեներ է խոստացել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոն խոստացել է շուտով հանրաքվեներ անցկացնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջը: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի համար «վատթարագույնն անցել է»։
«Մենք հաստատուն կերպով եվրատլանտյան ինտեգրացման ուղեգիծ ենք բռնել, եւ նույնիսկ մի՛ կասկածեք, որ տեսանելի ապագայում Ուկրաինայում տեղի կունենան հանրաքվեներ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու շուրջը»,- ասել է նա՝ քաղաքացիներին շնորհավորելով Ուկրաինայի անկախության հանրաքվեի 26-րդ տարեդարձի առթիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: