Բաժիններ՝

Թուրքական ավիաուղիները թռիչքներ կիրականացնեն դեպի Երևան

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան:

Ըստ ermenihaber.am-ի, Այջըն այս մասին հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը: Ներկայացրել է ընկերության առաջիկա նպատակներն ու առաջնահերթությունները:

Խոսելով առաջիկայում ընկերության նոր ուղղություններ է մասին՝ նա անդրադարձել է Հայաստանին՝  նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում:

Կոմիտեի նախագահը նաև նշել է, որ 2017 թվականին նպատակ ունեն ավելացնել ուղևորների թիվը՝ այն հասցնելով 69 միլիոնի, իսկ հետագայում նույնիսկ 100 միլիոնի:

«Երբ բացվի երրորդ օդանավակայանը (Ստամբուլում կա 2 օդանավակայան, 3-րդը՝ կառուցվում է), «Թուրքական ավիաուղիները» շատ կարճ ժամանակահատվածում կկարողանա տարեկան ցուցանիշը հասցնել 100 միլիոնի»:

Հիշեցնենք, որ 2017 թվականին թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը նույնպես հայտարարել էր Հայաստան թռիչքներ իրականացնելու մասին: Նախատեսվում էր, որ թռիչքները սկսվելու էին հունիսի 1-ից և իրականացվելու էին շաբաթը 3 անգամ: Սակայն  ընկերությունը նամակ էր ուղարկել Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ տեղեկացնելով, որ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս