Իբրահիմովիչը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնել ևս մեկ մրցաշրջան
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մանչեսթերյան ակումբում ևս մեկ մրցաշրջան մնալու մտադրություն է հայտնել և պլանավորում է ղեկավարության հետ սկսել համապատասխան բանակցություններ:
Ինչպես գրում է The Sun պարբերականը, իր խաղով շվեդ ֆուտբոլիստը, ով դաշտ է վերադարձել վնասվածք ստանալուց 7 ամիս անց, ցանկանում է փոխհատուցել վերականգնման վրա ծախսած ժամանակը, իսկ 2019 թվականին դիտարկել ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությունը: Սպասվում է, որ Զլատան Իբրահիմովիչի և Ժոզե Մոուրինիոյի բանակցությունները տեղի կունենան Ամանորին ավելի մոտ ժամանակներում, և կողմերը խոստացել են վարել թափանցիկ երկխոսություն:
36-ամյա հարձակվողի ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը