Վթար Գայի պողոտայում. երիտասարդ վարորդի մեքենան շրջվել է
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 05:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 07 ZO 080 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս եկել հանդիպակաց գոտի (մոտ 5մ) և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փփրկարաները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: