Բաժիններ՝

Կատալոնիան քաղաքական ճգնաժամի ընթացքում կորցրել է օտարերկրացի զբոսաշրջիկների գրեթե 5 տոկոսը

Ընթացիկ տարվա հոկտեմբերին, երբ Կատալոնիան քաղաքական ճգնաժամի բարձրակետն էր ապրում, ինքնավարություն այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 4,7 տոկոսով:

Այդ մասին հայտնել է Frontur կազմակերպությունը, որը հետեւում է օտարերկրացիների ժամանմանը թագավորություն:

Նրա տեղեկատվության համաձայն, ընդամենն անցած ամսին արտասահմանից Կատալոնիա են այցելել գրեթե 1,5 մլն հյուրեր: Ամենից հաճախ նախապատվությունն այս ինքնավարությանը տվել են Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի զբոսաշրջիկները: Ընդամենը հոկտեմբերին Իսպանիա են այցելել մոտավորապես 7,3 մլն օտարերկրացիներ, ինչը 1,8 տոկոսով ավելի է 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:

Իսկ ընդամենը տարվա առաջին տասն ամսվա ընթացքում այլ երկրներից պիրենեյան թագավորություն են այցելել 73,4 մլն հյուրեր, ինչը 9,2 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Մասնավորապես, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նշված ժամանակաշրջանում Իսպանիա է ժամանել ավելի քան 1 մլն ռուսաստանցի՝ 13,6 տոկոսով ավելի, քան անցյալ տարի:

Պիրենեյան թագավորությունը 2016 թվականին ռեկորդ է սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների թվով: Այդ ժամանակ արտասահմանից Իսպանիա էին ժամանել 75,6 մլն հյուրեր, ինչը 10,3 տոկոսով բարձր է 2015 թվականի ցուցանիշից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս